Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինծառայողները տասն են, որոնց վիճակը գնահատվում է հիմնականում ծանր կայուն՝ դրական ընթացքով:
Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նաեւ նշեց, որ կան միջին ծանրության վիճակում գտնվող զինծառայողներ, որոնց անհրաժեշտության դեպքում կրկին կվիրահատեն:
«Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ»,-ասաց Արամ Ասատուրյանը` նշելով, որ տասը զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ:
Հիշեցնենք` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Թեմային առնչվող նյութերը` ստորև
Ինչ իրավիճակ է Մարտակերտում. նոր մանրամասներ
Ադրբեջանը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա. ԼՂՀ ՊԲ
ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ. հայկական կողմը վիրավորներն ունի
Հակառակորդը վերսկսել է հրետակոծումը. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել
Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ
Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորը դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է իր կորուստների մասին
Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները (լուսանկարներ)
Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ