«Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դադարեցվել է Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի հետ պայմանագրի գործողությունը՝ վերջինիս տերմինալների միջոցով Երևան Ջուր ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ: Պատճառը՝ Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի կողմից պայմանագրի խախտումն է, ինչի հետեւանքով Երեւան Ջրի հանդեպ կուտակվել է զգալի դրամական պարտավորություն:
Երևան Ջուրը դիմում է իր բաժանորդներին այսուհետ խուսափել «Տանդեմ Պայմինթս»-ի տերմինալներով վճարումներից, միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն իսկ կատարած վճարումները մնում են ուժի մեջ:
Երևան Ջուր ՓԲԸ