Apple ընկերությունը երեք օրվա ընթացքում վաճառել է ավելի քան 10 միլիոն iPhone 6 և iPhone 6 Plus խելախոսներ: Սա ռեկորդային ցուցանիշ է iPhone-ների վաճառքի պատմության ընթացքում: Այս մասին ասել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը:
Ներկայում iPhone-ի վաճառքներն իրականացվում է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնգ կոնգում, Ճապոնիայում, Պուերտո Ռիկոյում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում:
Սեպտեմբերի 26-ին այս թվին կմիանա ևս 20 երկիր: Մինչև 2014 թվականը երկրների թիվը կհասնի 115-ի: