Երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժանքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական ռազմական ուղղաթիռի խոցումը սաֆարովյան կացնային քաղաքականության շարունակությունն էր և պետք է ստանա համարժեք պատասխան: Araratnew.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Վովա Վարդանովը նշեց, որ հայ զինվորականների մահվան դիմաց Ադրբեջանը պետք է հատուցի նոր տարածքների կորստով:
«Երկու, երեք, տասը թուրք սպանելը, պրոբլեմ չի, իրենք կրոլիկի պես զարգանում են, բայց պետք է տարածքներ գրավել, որ թուրքը մղկտա: Երեք հայ մարդու կյանքի դիմաց պիտի 3000 քառակուսի կմ կորցնեն»,- ասաց ազատամարտիկը:
Ազատամարտիկի խոսքով՝ ադրբեջանցիները այս կերպ փորձում են ինքնահաստատվել: Դասեր քաղելով օգոստոսյան դիվերսիոն հարձակումներից, նրանք հերթական անգամ սադրիչ գործողությունների միջոցով փորձում են իրենց համոզել, որ կարող են համարժեք հակահարված հասցնել հայկական ԶՈՒ-ին. « Դա թուրքերի կողմից փորձ էր, որ իրենք մեզանից չեն վախենում, դեռևս օգոստոսին բավականին լուրջ հարվածներ կերան, իրենց էդ դիվերսիոն խմբերը ոչնչացվեցին, այն աստիճան լուրջ պրոբլեմներ էր մոտները առաջացել, որ անգամ թուրքական հատուկ զորքերի հրամանատարն էր եկել մոտները: Ուզեցին ապացուցել, որ մեզ հավասար պարտնյոր են հակամարտության մեջ»,-ասաց ազատամարտիկը: Այս կերպ նրանք փորձում են իրենց վախը հաղթահարել»:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությանը, թե իբր օկուպացված օդային տարածքները ոչ թռիչքային գոտի չեն համարում, Վովա Վարդանովն ընդգծեց, «Նույն ձևով էլ մենք չենք ճանաչում Ադրբեջանի բոլոր օդային տարածքները: Դաշտային Ղարաբաղի, ու ոչ միայն, այլ նաև պատմական տարածքները , կարճ ասած՝ Քռի ափից մինչև Թալիշստան պետք է հայտարարենք ոչ թռիչքային գոտի՝ համապատասխան կառույցներ գրություններ ուղարկելով»: