տուն Հասարակություն Մշակույթ «Երեք երեկո հանճարի հետ` Խաչատրյանի տանը» միջոցառմանը կհնչեն Բեթհովենի սոնատները

«Երեք երեկո հանճարի հետ` Խաչատրյանի տանը» միջոցառմանը կհնչեն Բեթհովենի սոնատները

105
0

aramԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի «Երեք երեկո հանճարի հետ Խաչատրյանի տանը» խորագրով համերգաշար:

Այս մասին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

«Ապրիլի 4-ին, 6-ին և 9-ին տուն-թանգարանում տեղի կունենան երեք համերգային երեկոներ, որոնց ընթացքում կկատարվեն Լյուդվիգ վան Բեթհովենի 10 սոնատները՝ գրված ջութակի և դաշնամուրի համար»,-տեղեկացրեց նա:

Ելույթ կունենան Գերմանիայի Դաշնությունից ժամանած դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը և ջութակահարուհի Քսենյա Դուբրովսկայան: