ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ վիրավոր զինծառայողների առողջական վիճակին, ասելով, որ ամեն օր իրավիճակի մասին երկու անգամ իրեն զեկուցվում է: «Ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է, հույս ունեմ, որ կապաքինվեն եւ դուրս կգրվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս օրերին դուրս գրվողներ եւս եղել են:
Մուրադյանը տեղեկացրեց նաեւ, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 27-ին հակառակորդի կողմից ձեռնարկած հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան. «Տեղափոխվել է մեկ վիրավոր` կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վիրավորումով»: