Apple Pay վճարային համակարգը նախօրեին ենթարկվել է ցանցահենների հարձակման, ինչի միջոցով նախկինում գողացված տվյալները կարող էին օգտագործվել գումարային փոխանցումներ կատարելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ անօրինական գնումների 80 տոկոսը կատարվել է Apple-ի խանութում։ Նշվում է, որ ցանցահենները գողացել են այնպիսի տվյալներ, որոնք թույլ են տվել գործարքներ իրականացնել առանց քրեդիտ քարտերի օգտագործման։