Երեկ ամբողջ աշխարհում կլիմայական փոփոխությունների դեմ բողոքել են հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր տասնյակ երթեր են անցկացրել։ Ընդհանուր առմամբ, այս երթերին մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ցուցարարները պահանջել են կրճատել ածխաթթու գազերի արտանետումը մթնոլորտ, ինչը նպաստում է գլոբալ տաքացմանը։ 310 հազար մարդ երթով անցել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի փողոցներով։ Դրան մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և վերջերս ՄԱԿ-ի դեսպան նշանակված Լենորդո դի Կապրիոն։
«Այս մոլորակի վրա պետք է ապրեն մեր հաջորդ սերունդները։ Մենք չունենք «Բ» ծրագիր, քանի որ չունենք «Բ» մոլորակ», — ասել է նա լրագրողներին։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Լոնդոնում, Մելբուրնում, Փարիզում, Բեռլինում, Ռիո դե Ժանեյրոյում։