Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից այսօր՝ հունվարի 23-ին, տեղի ունեցավ երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված ավանդական խաչերթը:
Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորի, դրոշակակիրների, թմբկահարների, հոգեւորականների եւ զինվորականների ուղեկցությամբ խաչերթի մասնակիցները շարժվեցին դեպի Երեւանի Սիրահարների այգի, որտեղ տեղի ունեցավ սիրահարների տոնին նվիրված համերգ, որն արդեն 11 տարի անցկացվում է նույն վայրում: