տուն Սպորտ Երեւանում կանցկացվի Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությունը

Երեւանում կանցկացվի Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությունը

94
0

dzyudoԵրեւանում փետրվարի 26-ին կանցկացվի Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությունը, որին կմասնակցեն 23 թիմերից 224 մարզիկ:

Ինչպես տեղեկացրեց ձյուդոյի պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աբաղյանը, առաջնությունից հետո կձևավորվի 20 մարզիկից բաղկացած հավաքական, որը մարտի 2-12-ը, ապա նաեւ 21-28-ը Աբովյան քաղաքում երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքների ընթացքում կընտրվեն այն 9 մարզիկները, ովքեր կմասնակցեն ապրիլի 2-3 Տուսաստանի Տվեր քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Նշենք, որ Հայաստանի առաջնությունում աղջիկները մասնակիցների քանակի պատճառով կմրցեն միայն 44 կգ, 48 կգ, 57 կգ և +57 կգ քաշային կարգերում: