Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արման Հակոբյանին:
Երևանի ՃՈ նախկին պետի պաշտոնը զբաղեցնող Արսեն Արշակյանը աշխատանքի էր անցել Տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարությունում՝ որպես Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ: