Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին եւ Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին կշնորհվեն Երեւանի պատվավոր քաղաքացիներ կոչումը:
Այս հարցն ընդգրկված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 5-ին կայանալիք նիստի օրակարգում:
Բացի այդ, Երեւանի ավագանու որոշումներով անհատույց 9 բնակարաններ կտրամադրվեն 30 քաղաքացիների: Նրանց թվում են Սվետլանա Նավասարդյանը, Գուսան Հայկազունը, Ռադիկ Գաբրիելյանը, Մարիետա Մակարյանը: