Երեւանի Մաշտոցի պողոտայի «Երեւան սիթի» սուպերմարկետի 40-ից ավելի աշխատակից գործադուլ են հայտարարել: Նրանք ասացին, որ ղեկավարությունը տեղյակ չէ իրենց որոշումից, բայց այնպես չէ, որ ղեկավարությունը խոչընդոտում է նրանց: «Եթե աշխատանքից ազատեն, այս նույն գործը կանենք ուրիշ տեղ»,- ասում են նրանք:
Հիշեցնենք՝ այսօր առավոտից փակ են Հայաստանի միջպետական նշանակության բոլոր ճանապարհները «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչով: Ցուցարարները պահանջում են իշխող ՀՀԿ-ի հեռացումը:
«Ազատության» թղթակիցը փորձեց Երեւանի Մաշտոցի պողոտայի «Երեւան սիթի» սուպերմարկետից նաև ճշտել տեղեկությունը, սակայն հստակ պատասխան ստանալ չհաջողեց: Սուպերմարկետի գործադիր տնօրենը՝ Դավիթ անունով, ասաց, որ գործադուլի մասին տեղեկություն չունի: