Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մղված ծանր մարտերը խլեցին տասնյակ հայորդիների կյանքեր: Ազատ Քաջիկի Սիմոնյանը նրանցից մեկն էր:
«Ժպտերես ու բարի, շատ բարի տղա էր։ Գնալուց մտածում էի՝ էսքան բարի, ո՞նց պիտի ծառայի։ Պարզվեց` տղամարդավարի…»,- այսպես են բնորոշում նրան մտերիմները:
Ազատ Սիմոնյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը:
«Կարոտ
Հոգիս տխուր է ,սիրտս ալեկոծ,կյանքս կանգնել է առաջ չի գնում:
Կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած,աչքերս տխուր տունս են փնտրում,մի փնտրեք աչքեր զուր են ձեր ջանքեր, տունս չեք գտնի այն շատ հեռու է,այնտեղ տանս մեջ որդու կարոտից մայրս է լալիս:
Մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ ,երդվում եմ մայրիկ մի օր տուն կգամ,ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ… »: