տուն Քաղաքական Միջազգային Երբ Սաակաշվիլին փախուստի դիմի Վրաստանից, մենք վրեժխնդրության ժամանակ չենք ունենալու․ Սաակաշվիլի

Երբ Սաակաշվիլին փախուստի դիմի Վրաստանից, մենք վրեժխնդրության ժամանակ չենք ունենալու․ Սաակաշվիլի

81
0

mikheil-saakashvili-saakasvili-43219584

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ իշխանության իր վերադարձից հետո ինքը պատժելու է ընդամենը մեկ մարդու՝ նրան, ով կանչում է դատախազներին և ցուցումներ տալիս։

Այս հայտարարությունը Սաակաշվիլին արել է ադրբեջանցի երիտասարդության հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ, որին Վրաստանի նախկին նախագահը միացել էր սքայփով։

Նա նշել է, որ Վրաստանը զրկվել է միլիարդներից, որոնք պետք է ներդրվեին տնտեսության մեջ։ Սա տեղի է  ունեցել Իվանիշվիլու քաղաքականության հետևանքով։ «Շատերը կարծում էին, որ Իվանիշվիլին բաժանելու է իր միլիարդները, սակայն դրանք նրա գրպանում են։ Այն ժամանակ, երբ Իվանիշվիլին փախչի Վրաստանից, ես չեմ պատրաստվի ինչ-որ մեկին պատժել, Վրաստանը վրեժի ժամանակ չի ունենալու», — ասել է Սաակաշվիլին։