Ռուս շոումեն Ալեքսանդր Բելովն իր ֆեյսբույքան էջում տեղադրել է մի լուսանկար, որ պատկերում է Մոսկվայի Կուդրինսկայա փողոցի վրա գտնվող «Կոֆեմանիա» սրճարանը:
Ժամանցի վայրն այդ պահին շրջապատված էր մինչև ատամները զինված թիկնապահներով: Բելովի պնդմամբ՝ սրճարանում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերուհին՝ նախկին հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաևան:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Կաբաևան գրեթե չի հայտնում հասարակական վայրերում: Վերջին անգամ լրագրողները նրան տեսել են այս տարվա մարտին: