տուն Լուրեր Երբ փորձոում էինք մտել շուկա, շատերն ասում էին, թե դա անիմաստ է....

Երբ փորձոում էինք մտել շուկա, շատերն ասում էին, թե դա անիմաստ է. «Մեդիամաքս»-ի տնօրեն

116
0

big_1355742324_2715102

«Երբ մենք առաջին քայլերն էինք անում, ինտերնետ կար, բայց շատ մարդիկ չգիտեին դա ինչ է»,- այս մասին այսօր «Թվապատում» միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը:

«Երբ մենք սկսեցինք, մենք դասական լրատվական գործակալություն էինք: Բաժանորդագրությունները մեր խմբագրության եկամտի հիմնական մասն էին: Երբ փորձոում էինք մտել շուկա, շատերն ասում էին, թե դա անիմաստ է: Որակը այն ժամանակ և այսօր մեր հաջողության գրավականն էր: Ժամանակի ընթացքում ինտերնետը ավելի ծավալվեց և մենք սկսեցինք մեկը մյուսի հետևից կայքեր բացել` banks.am, auto.am, bravo.am, mediamax.am: Բոլոր կայքերի բովանդակության 95-100 տոկոսը մեր սեփական աշխատանքն է»,- ասաց նա:

Այսօր լրատվություն ստանալու համար բոլորս օգտվում եք ֆեյսբուքի և թվիթերի լրատվության շղթայից:

«Իսկ մարդկանց պետք է տալ այն, ինչ իրենց անհրաժեշտ է  կայքում»,- նշեց «Մեդիամաքս»- տնօրենը: