տուն Լուրեր Երբ որեւէ քաղաքական գործչի ընտանիքի հետ շփվում եմ, շատ բան եմ հասկանում...

Երբ որեւէ քաղաքական գործչի ընտանիքի հետ շփվում եմ, շատ բան եմ հասկանում նրա արարքների վերաբերյալ

181
0

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը,  Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ մանկության լավագույն հուշերը կապված են ընտանիքի հետ, հիշում է Սեւ ծով հանգստանալու գնալը, Երեւանի Վարդաշեն թաղամասում անցկացրած մանկությունը, Ջանգյուլում խաղալը:

Իսկ ամենատպավորիչ հաճոյախոսությունը, որ ստացել է «Օրրանի» երեխաներից, հետեւյալն էր. «Որ մեծանամ, տիկին Հովհաննիսյան եմ դառնալու»: Նա ժպտալով նշում է, որ երեխաներն անկեղծ են, եւ երբ փոքրիկ բեմադրություններ են անում, նմանակում են իր քայլվածքը, հագնվելը, պայուսակը բռնելու ձեւը, ինչն իրեն դուր է գալիս եւ ուրախացնում է:

«Երբ ես մեծանում էի, ինձ վրա էլ էին տարբեր մարդիկ տպավորություն թողնում, տարբեր բառեր, օրինակելի կեցվածք եւ այլն, ես ընդօրինակում էի, սովորում ուրիշներից»,- ասում է մեր զրուցակիցը: Հիշում է, թե ինչպես 11 տարեկանում ընտանիքով մեկնեցին ԱՄՆ` Նյու Յորք, փոքր աղջիկ էր ու անգլերեն չգիտեր. «Երբ առաջին օրը դպրոց գնացի, ու հարցրին` անունդ ինչ է, ասացի Արմենուհի, ասացին՝ քեզ սրանից հետո Անն կկանչենք… Հենց առաջին օրվանից ինձանից ինչ-որ առումով խլվեց իմ ինքնությունը, հայությունը…»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում