տուն Քաղաքական Միջազգային Երբ մարդիկ սեքսով կզբաղվեն միայն հաճույքի համար

Երբ մարդիկ սեքսով կզբաղվեն միայն հաճույքի համար

64
0

o-SEX-facebook

Սթեմֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ 2050 թվականին մարդիկ այլևս չեն զբաղվի սեքսով, առնվազն` սերունդ ունենալու համար: Սեռական հարաբերությունները կլինեն միայն հաճույքի համար: Վաղ տարիքում տղամարդիկ ստերլիզացիայի կենթարկվեն: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Համալսարանի 91-ամյա պրոֆեսոր Կարլ Ջերասիի կարծոքով` 36 տարի անց մարդիկ այլ կերպ կբազմանան: Կինը կբեղմնավորվի արհեստական կերպով: Հիմա այդ գործողությունը բավականին թանկ է, սակայն մի քանի տասնյակ անց այն հասանելի կլինի բոլորին, կարծում է հակաբեղմնավորիչների հեղինակ պրոֆեսորը:

Նրա կարծքիքով` երիտասարդ տղամարդիկ վաղ տարիքում կսառեցնեն իրենց սերմը, իսկ կանայք` ձվաբջիջները, ինչից հետո կենթարկվեն ստերիլիզացիայի: Այսպիսով` նրանք կտրվեն սեռական հաճույքների` առանց մտածելու պատահաբար հղիանալու և երեխա ունենալու խնդրի հետ: Աբորտներն էլ կմնան անցյալում, ինչը դրական ազդեցություն կունենա կնոջ առողջության վրա: