տուն Լուրեր Երբ ինչ-որ մարդիկ չեն քվեարկում, այս շարքին մի՛ նայեք. Նաիրա Զոհրաբյանը՝ Արա...

Երբ ինչ-որ մարդիկ չեն քվեարկում, այս շարքին մի՛ նայեք. Նաիրա Զոհրաբյանը՝ Արա Բաբլոյանին

65
0

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նախագծերի  համար սահմանվող տեւողությունը քվեարկության դնելուց հետո պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Նա Արա Բաբլոյանին  հորդորել էր  քվեարկությանը մասնակցել չհասցրած պատգամավորների մասին խոսելիս իրենց  խմբակցության կողմը չնայել:  Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նաև  օրինագծերի քննարկման ժամերն ավելացնել, քանի որ մեկ ժամը բավարար չէ: «Եվ նորից խնդրում եմ՝ երբ ինչ-որ մարդիկ չեն քվեարկում, այս շարքին մի՛ նայեք, նայե՛ք այն շարքին: Մենք այստեղ բոլորս քվեարկում ենք»:

Արա Բաբլոյանն ասաց՝ ինչո՛ւ է Նաիրա Զոհրաբյանը կարծում, որ ինքը նայում է «Ծառուկյան» խմբակցության ուղղությամբ քվեարկել կամ չքվեարկելու պատճառով: «Ես խնդրում եմ բոլոր պատգամավորներին ուշադիր լինել»,- ասաց խորհրդարանի ղեկավարը:

Սոնա Դավթյան