տուն ժամանց Կինո Երբ հիվանդությունը փոխում է մարդու կյանքը. «Դեռևս Էլիս» (թրեյլեր)

Երբ հիվանդությունը փոխում է մարդու կյանքը. «Դեռևս Էլիս» (թրեյլեր)

191
0

still-alice-9780743581486_hr

ԱՄՆ-ի քննադատների ազգային խորհրդի կարծիքով՝ 2014 թվականի լավագույն անկախ ֆիլմերի ցանկում է Ռիչարդ Գլացերի և Ուոշ Ուեստմոլենդի «Դեռևս Էլիս» ժապավենը՝ նկարահանված Լիզա Ջենովայի համանուն բեսթսելեր հիման վրա։

Կինոնկարը պատմում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Էլիս Հոուլենդի մասին, ում մոտ արդեն հասուն տարիքում Ալցհայմերի հիվանդության նախնական փուլ է ախտորոշվում:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջուլիանա Մուրը, Ալեք Բոլդուինը և Քրիստեն Ստյուարտը։ Հատկանշական է, որ Մուրն իր մարմնավորած կերպարի համար լավագույն դերասանուհի անվանակարգում է առաջադրվել և՛ «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխություններում:

«Դեռևս Էլիս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թ.-ի սեպտեմբերի 8-ին՝ Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ: