տուն Քաղաքական Միջազգային Երբ հայտնել են Չավեսի մահվան լուրը, նա երեք ամիս առաջ արդեն մահացած...

Երբ հայտնել են Չավեսի մահվան լուրը, նա երեք ամիս առաջ արդեն մահացած է եղել

100
0

chavez3

Վենեսուելայի կառավարությունը 2012 թվականի դեկտեմբերի 30-ից թաքցրել է նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան փաստը։ Դրա մասին հայտարարվել էր երեք ամիս անց՝ 2013 թվականի մարտի 5-ին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Լեմզի Սալազարը, ով ներկայում բնակվում է Միացյալ նահանգներում։

Այս տեղեկությունը Սալազարը փոխանցել էր ԱՄՆ իշխանություններին։ Իսկ Սալազարի զրույցի մասին տեղեկությունը տարածել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը, ով բոլիվարական ռեժիմի հակառակորդներից է։

Այս հայտարարությունը հնչել է Վենեսուելայում հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին։ Փորձագետները նշում են, որ նման կերպ փորձ է արվում կասկածի տակ դնել Վենեսուելայի գործող իշխանությունների օրինականությունը։