տուն Լուրեր Երբ ես խոսում եմ, ձեր մոտ՝վերջին շարքերում, «բզիկներ» են առաջ գալիս. Այվազյանը՝...

Երբ ես խոսում եմ, ձեր մոտ՝վերջին շարքերում, «բզիկներ» են առաջ գալիս. Այվազյանը՝ Մանուկյանին

105
0

մանուկյան-այվազյան

«Եկամտահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ վեճ ծագեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի միջև:

Իր խոսքն ուղղելով Արամ Մանուկյանին՝ Վարդան Այվազյանը նշեց, որ եթե օրենքը սխալ է ըմբռնվել, ապա կարելի է խնդրել բացատրել, ի վերջո ներողությունն էլ է մարդու համար:

Ի պատասխան Այվազյանի այս հայտարարությանը՝ Մանուկյանը շեշտեց. «Ճիշտ եք, ներողությունն էլ է մարդու համար: Մի քանի ամիս հետո Դուք ներողություն կխնդրեք»:

«Չգիտեմ ինչու, երբ ես խոսում եմ, ձեր մոտ՝ վերջին շարքերում, «բզիկներ» են առաջ գալիս: Ես Ձեր գործընկերների անաչառության վրա չեմ կասկածում: Դուք միշտ էլ պայքարում եք, կներեք անգամ պետք է ասեմ քյալա եք տալիս, բայց սա այդ դեպքը չէ»,-արձագանքեց Այվազյանը:

Վերջինս նկատեց՝ օրենքն ամբողջական է և այն ընկալելու համար պետք է ոչ թե հատվածային, այլ ամբողջովին կարդալ: