տուն Լուրեր «Եռաբլուր» պանթեոնի հետնամասում պարկով զենք-զինամթերք է հայտնաբերվել

«Եռաբլուր» պանթեոնի հետնամասում պարկով զենք-զինամթերք է հայտնաբերվել

223
0

zenq-e1407851124448

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի «Եռաբլուր» պանթեոնի հետնամասում՝ ծառի մոտ, պարկով զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկփողանի ողորկափող որսորդական հրացան` առանց գործարանային համարի, պայթուցիչ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ, ձեռքի ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի 2 պահունակ, որից մեկը՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 153 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: