Այսօր Երևանի պետական համալսարանում ՄԱԿ-ի 70-ամյակի միջոցառումների շրջանակում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը, Երևանի պետական համալսարանի, ՀՀ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների հետ համատեղ կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում նվիրվածˋ ՄԱԿ-ի խաղաղապահությանն ու միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը:
Հանդիպման սկզբում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի գործող ղեկավար Արմինե Հալաջյանը ընդգծեց, որ ՄԱԿ-ի հիմնարար սյուներից մեկը խաղաղապահությունն է, որը ՄԱԿ-ի ստեղծման օրվանից մեծ ճանապարհ է անցել: Խաղաղպահ ուժերին երկու անգամ նոբելյան մրցանակ է շնորհվել (1988 և 2001 թվականներին): «Անցյալում, դեռևս 60-ականերին, առանձին վերցրած առաքելությունները տարբերվում են ներկայիս առաքելություններից, օրինակ, եթե նախկինում խաղաղապահներն իրավունք չունեին զենք կրելու, ապա այսօր ունեն»,-նշեց բանախոսը:
Վերջին ընդգծեց, որ իր պատմության ամբողջ ընթացքում գործել է 72 խաղաղապահական առաքելություն, որոնց շարքերում ընդգրկված են եղել ինչպես ոստիկաններ, զինվորականներ, այնպես էլ քաղաքացիներ: Հալաջյանը շեշտեց, որ խաղապահների շրջանում վերջին տարիներին կանանց թվի զգալի աճ է նկատվում: Վերջիններս նաև բարձր պաշտոններ են զբաղեցնում խաղաղապահ ուժերում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրը նշվում է մայիսի 29-ին: Իր 70-ամյա պատմության ընթացքում ՄԱԿ-ը 71 խաղաղապահ գործունեություն է իրականացրել: Ավելի քան 1 մլն մարդ ծառայել է որպես խաղաղապահˋ երկրներին օգնելով անկախություն ձեռք բերել: Ավելի քան 3300 խաղաղապահ, այդ թվում 125-ը՝ նախորդ տարի, զոհել են իրենց կյանքը ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայության ընթացքում:
Վարդուհի Ստեփանյան