տուն Լուրեր ԵՊՀ ռեկտորը հանդիպեց իր հրաժարականը պահանջող ուսանողների հետ

ԵՊՀ ռեկտորը հանդիպեց իր հրաժարականը պահանջող ուսանողների հետ

143
0

«ԵՊՀ ռեստարտ» խումբը շարունակում է բողոքի ակցիան: Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:

Ուսանողները մտան ԵՊՀ գլխավոր մասնաշենք, որպեսզի Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջը հնչեցնեն նաև այնտեղ՝ նայելով Արամ Սիմոնյանի աչքերին, ինչպես հայտարարեց խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը:

ԵՊՀ ռեկտորը ԵՊՀ մամուլի խոսնակի միջոցով տեղեկացրեց՝ պատրաստ է լսելու ուսանողներին: Նրանք մտան Արամ Սիմոնյանի աշխատասենյակ եւ պահանջեցին հանդիպումը կազմակերպել գիտխորհրդի նսիտերի դահլիճում, քանի որ հանդիպմանը մասնակցել ցանկացող ուսանողների թիվը մեծ է: