տուն Լուրեր ԵՊՀ դասախոսներն իրավունք չունեն հրապարակավ կարծիք հայտնել տարկետման խնդրի շուրջ

ԵՊՀ դասախոսներն իրավունք չունեն հրապարակավ կարծիք հայտնել տարկետման խնդրի շուրջ

78
0

124665-300x193

Politik.am-ը գրում է.

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) դասախոս Յուլյա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է դասախոսների նկատմամբ ճնշումների փորձի մասին:

«Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին եւ տարեկետման վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է: Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որեւէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաեւ, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում»,- գրել է դասախոսը ապա երկու հետգրություն ավելացրել.

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: