Մասնակիցները Արցախի հերոսներ են և նրանք չպիտի հայտնվեին այդ իրավիճակում: Դատապարտում եմ այն, ինչ եղավ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Բերձորում հունվարի 30-ին տեղի ունեցած դեպքերին, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ համար բավական կարևոր հարց է, ու ես կարծում եմ, որ չարժեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին խառնել այդ ներքաղաքական խնդիրներին: Միևնույն ժամանակ դատապարտում եմ նրանց նկատմամբ տեղի ունեցածը: Չեմ կարծում, որ կողմերից մեկը ցանկացել է, որ լիներ այնպես, ինչպես մենք տեսանք: Կարծում եմ, հայտարարություն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի իշխանության կողմից: Լեռնային Ղարաբաղը պետք է զերծ մնա ՀՀ ներքին քաղաքակա խնդիրներից»,- իր խոսքում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավորը:
Իսկ փետրվարի 7-ին ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած բռնարարքի մասին Բոստանջյանն ասաց.
«ԲՀԿ ակտիվիստի նկատմամբ տեղի ունեցածը շատ ողորմելի քայլ էր: Ենթադրվում է, որ ցանկացած քաղաքացու կարելի է հասցնել նույն օրվան: Ես կարծում եմ, որ ոստիկանությունն էլ հայտարարություն կանի: