Եմենում սեպտեմբերի 16-ին սկսված ներպետական բախումների հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 200-ի: Այս մասին հաղորդում է SABA լրատվականը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը: Ինչպես նշվում է, ևս 461 մարդ վիրավորվել է
«Շտապօգնության անձնակազմերն այսօր հայտնաբերել են 53 զոհերի մարմիններ: Այսպիսով, սեպտեմբերի 16-ից հետո արձանագրված մահերի թիվը հասել է 200-ի», — նշել է երկրի առողջապահության նախարարությանը կից արտակարգ օգնության քարտուղարության ղեկավար Ալի Սարիան: Նրա խոսքերով՝ ներկայում բժիշկները շարունակում են հերթապահել այն շրջաններում, որտեղ բախումներ են ընթացել՝ փորձելով գտնել զոհված այլ եմենցիների մարմիններ:
Հիշեցնենք, որ երկար բանակցություններից հետո երեկ «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները համաձայնել էին ստորագրել մի փաստաթուղթ, որը նախատեսում էր կրակի դադարեցում և նոր կառավարության ձևավորում: Սպասվում է, որ դրանում շիական փոքրամասնությունն այլ քաղաքական խմբավորումների հետ հավասար ներկայացվածություն է ունենալու: