Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսն ասել է, որ վերջին երկու շաբաթներին Եմենում զոհվել է ավելի քան 500 մարդ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ամոսի հայտարարության մեջ ասվում է, որ այս ընթացքում զոհվել է 519 մարդ, ևս 1.7 հազար մարդ վիրավորվել է։ Զոհվածների թվում նշվում է 90 երեխա։
Ըստ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերն այնտեղ սկսված ռազմական գործողությունների պատճառով։