տուն Քաղաքական Միջազգային ԵՄ խորհուրդը Հունաստանին 3 ամիս է տվել Շենգեն գոտու համաձայնագրի խախտումները վերացնելու...

ԵՄ խորհուրդը Հունաստանին 3 ամիս է տվել Շենգեն գոտու համաձայնագրի խախտումները վերացնելու համար

86
0

hunastanԵՄ խորհուրդը Հունաստանին 3 ամիս է տվել Շենգեն գոտու համաձայնագրի խախտումները վերացնելու համար։ Այս մասին ասված է Բրյուսելում գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

«2016թ. փետրվարի 12-ին Խորհուրդը հաստատել է Հունաստանի կողմից արտաքին սահմանների վերաբերյալ Շենգեն գոտու պահանջների լրջագույն խախտումների վերաբերյալ հանձնարարականը, որն առաջարկում է Հունաստանին միջոցներ ձեռնարկել այդ թերացումները վերացնելու համար»,- ասված է փաստաթղթում։

Փաստաթուղթը նշում է, որ Աթենքը 3 ամիս ունի դրա իրականացման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։