Փարիզում և Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո ԵՄ երկրների իրավապահ մարմիններն առնվազ 8 մարդու են որոնում, ովքեր կասկածվում են ահաբակիչներին հանցակից լինելու մեջ․ այս մասին հայտնում է dw.com-ը։ Աղբյուը հաղորդում է, որ կասկածյալները Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացի իսլամիստներ են և հնարավոր է՝ այս պահին գտնվում են Սիրիայում։
Չի բացառվում, որ կասկածյալները կարող են թաքնված լինել նաև եվրոպական երկներում Հետախուզման մեջ գտնվող ծայրահեղականները Փարիզի ահաբեկչությունների համակարգող Աբդելհամիդ Աբաուդի և Բելգիայում ձերբակալված ահաբեկիչների հանցակից Սալահ Աբդեսլամի անձինք են եղել: Կասկածյալների հայտնաբերելու մեջ ներգրաված է նաև քրեական գործերով գերմանական դաշնային գերատեսչությունը: