տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ում յոթ երկիր դեմ կարտահայտվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Bloomberg

ԵՄ-ում յոթ երկիր դեմ կարտահայտվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Bloomberg

84
0

1403562874_content_thumb

Եվրոպական միությունում խորհրդի նիստից առաջ լուրջ տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացման հարցում։

Bloomberg-ը գրում է, որ 27 երկրներից 7-ը դեմ են հունիսից պատժամիջոցների երկարաձգմանը։ Դեմ արտահայտվողների ցանկում են Հունաստանը, Կիպրոսը, Հունգարիան, Իտալիան, Սլովակիան, Ավստրիան և Իսպանիան։

Սպասվում է, որ հիմա ԵՄ խորհուրդը որոշում չի կայացնի այս հարցում, և երկարաձման որոշումը կհետաձգվի մինչև մայիս ամիս, երբ կավարտվի սահմանված պատժամիջոցների ժամկետը։ Սա թույլ կտա որոշում կայացնել՝ հաշվի առնելով Ուկրաինայում ՌԴ գործողությունները։ Հատկանշական է, որ պատժամիջոցների դեմ արտահայտվում են այն երկրների ղեկավարները, որոնց հետ վերջին շրջանում հանդիպել են ՌԴ իշխանությունները։