Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հույս է հայտնել, որ ԵՄ-ի կառույցները շուտով ոչ վիզային ռեժիմ կսահմանեն Վրաստանի քաղաքացիների համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանն առավելագույն սեղմ ժամկետում կդիտարկի Վրաստանի հարցը, և մենք կունենանք խորհրդարանի աջակցությունը, իսկ հետո՝ նաև ԵՄ խորհրդի աջակցությունը, որը կարևոր է, որպեսզի որոշումները ժամանակին ընդունվեն»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:
Եթե ԵՄ կառույցները հավանության արժանացնեն օրինագիծը, ապա Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներում գտնվել 180 օրվա ընթացքում 90 օրից ոչ ավելի: