Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառույցում ապրիլի 12-ին քննարկվելու է ԱՄՆ-ի և Կանադայի հետ վիզային ռեժիմ հաստատելու հարցը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Այսօր Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի և Լեհաստանի քաղաքացիներին վիզա է անհրաժեշտ ԱՄՆ և Կանադա մուտք գործելու համար, իսկ ահա Եվրամիության մնացած երկրների քաղաքացիներից մուտքի արտոնագիր չի պահանջվում:
Իրենց հերթին՝ ամերիկացիներն ու կանադացիները ԵՄ տարածք մուտք են գործում կրկին առանց մուտքի արտոնագրերի: Անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ ԵՄ-ում ծրագրում են վիզային ռեժիմ սահմանել ԱՄՆ-ի և Կանադայի հետ:
Նշենք, որ Ռումինիան, Բուլղարիան, Խորվաթիան և Կիպրոսը, լինելով ԵՄ անդամ, դեռևս ԵՄ Շենգեն գոտու անդամ չեն: