տուն Լուրեր ԵՄ-ում ապաստան է փնտրում մոտ 90 հազար փախստական երեխա

ԵՄ-ում ապաստան է փնտրում մոտ 90 հազար փախստական երեխա

98
0

1808292

2015թ-ի ընթացքում Եվրամիությունում գրանցվել են ավելի քան 88 հազար որբ երեխաներ և անչափահասներ, ովքեր ապաստան են խնդրում եվրոպական երկրներից, հաղորդում է «Դոյչե Վելե» պարբերականը` հղում անելով Եվրոստատի տվյալներին:

Պաշտոնական տվյալներով` անչափահաս փախստական երեխաների 91%-ը տղա է, 57%-ը 16-17 տարեկան է: Նրանց ավելի քան կեսը` 51%-ը Աֆղանստանից է, փախստական երեխաների քանակով երկրորդ տեղում է Սիրիան` 16%:

Փախստական և որբ դարձած երեխաների մեծամասնությունը` 40%-ը ապաստան է խնդրում Շվեդիայում, 16%-ը` Գերմանիայում, 10%-ը` Հունգարիայում, 9%-ը` Ավստրիայում ևն: