Եվրամիության և Թուրքիայի ղեկավարները որոշել են երկարաձգել Բրյուսելի մեկօրյա արտահերթ գագաթնաժողովը, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փախստականների խնդիրների լուծմանը վերաբերող «նոր գաղափարներ» է ներկայացրել:
Ինչպես հայտնում է BBC-ն` առաջին նիստի ավարտին ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան «ավելի շատ է առաջարկում, բայց և պահանջում է ավելի շատ»:
Ակնկալվում է, որ ԵՄ 28 երկրի առաջնորդների հետ աշխատանքային ճաշի ժամանակ թուրք վարչապետը կհնչեցնի նոր առաջարկները, ինչից հետո գագաթնաժողովը կշարունակվի երեկոյան` համաձայնության հասնելու համար: