տուն Քաղաքական Միջազգային ԵՄ ներկայացուցիչները կողմ են հակառուսական տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը

ԵՄ ներկայացուցիչները կողմ են հակառուսական տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը

57
0

1385055074_evrosouzԵվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչեւ 2016թ. հունվարը երկարաձգելու առաջարկին։

Պատժամիջոցները երկարաձգելու ֆորմալ որոշումը կկայացվի հունիսի 21-ին ԵՄ արտգործնախարարների նիստում, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ավարտին են հասցնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելու հարցով բանակցությունները։

Նոր պատժամիջոցները  կարող են վերաբերել ֆինանսական, էքներգետիկ եւ ռազմական ոլորտներին։