ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային մինչեւ 1 մլրդ եվրո գումար տրամադրել փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ներգրավման համար…Եվրամիությունը հունիսի 18-ին Ուկրաինային 55 մլն եվրոյի չափով տրանշ կվճարի փոքր եւ միջին բիզնեսի օգնության համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ մամուլի ծառայությունը։
Հուշագիրը Կիեւում կստորագրի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։
«ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային մինչեւ 1 մլրդ եվրո գումար տրամադրել փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ներգրավման համար»,- հայտարարել է Հանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի փոքր եւ միջին բիզնեսի աջակցության հիմնադրամը բացվել էր մայիսի 21-ին Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում։