Եվրամիությունը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել կենտրոնանալ բարեփոխումների վրա, հաղորդում է RIA Novosti-ն:
Դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Կարծում ենք, որ այս կրիտիկական պահին կարևոր է, որպեսզի քաղաքական առաջնորդները շարունակեն կենտրոնանալ բարեփոխումների վրա»,- ասել է Կոսյանչիչը:
Վերջինիս խոսքերով` կարևոր է, որպեսզի եվրաասոցացման հետ կապված բարեփոխումները շարունակվեն: