Եվրամիությունը երկարաժամկետ հեռանկարում պետք է ձգտի Լիսաբոնից Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը, TASS գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք պետք է աստիճանաբար շարժվենք դեպի այդ նպատակը»,- ասել է կանցլերը` միաժամանակ շեշտելով, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ինքնանպատակ չեն, սակայն կախված են Մինսկի համաձայնագրերի իրագործումից:
Մերկելի խոսքով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն միայն Ուկրաինայի խնդրով Մինսկի համաձայնագրերի լիակատար կյանքի կոչումից հետո: