տուն Լուրեր ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները. Մալենա Մարդ

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները. Մալենա Մարդ

127
0

1-1

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը, ինչպես նաև հերթական հանդիպման մասին համաձայնության ձեռքբերումը դրական փաստ է, APA լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

Նա նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում նման հանդիպումները:

«Եվրամիությունը շատ ուրախ է, որ նման քայլեր են արվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվ աշխատանք են տանում նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է ԵՄ պաշտոնյան: