տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն միգրանտների հումանիտար պահանջների համար Թուրքիային տրամադրել է առաջին 95 մլն եվրոն

ԵՄ-ն միգրանտների հումանիտար պահանջների համար Թուրքիային տրամադրել է առաջին 95 մլն եվրոն

83
0

evraxorԵՄ-ն միգրանտների հումանիտար պահանջների բավարարման համար Թուրքիային տրամադրել է առաջին 95 մլն եվրոն։ Այս մասին հայտնել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ ներկայացնելով Շենգեն գոտու վերականգնման Եվրահանձնաժողովի պլանը։

«ԵՄ-ն միգրանտների հումանիտար պահանջների բավարարման եւ նրանց երեխաներին կրթություն ապահովելու համար Թուրքիային հատկացրել է առաջին 95 մլն եվրոն։ Այսօր մենք հրապարակում ենք Թուրքային անվիզա ռեժիմ տրամադրելու հերթական զեկույցը, որում նշված է այդ երկրի գրանցած առաջընթացը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Եվրոպայում եւ Շենգենի կազմում միգրացիոն խնդրի լուծման  համար առանցքային դեր է խաղում ԵՄ-ի եւ Թուրքիայի համագործակցությունը, քանի որ վերջինս փախստականների ժամանման հիմնական միջանցքն է։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Բրյուսելում կկայանա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը։