տուն Լուրեր ԵՄ-ն կվերացնի Վրաստանի համար վիզաները

ԵՄ-ն կվերացնի Վրաստանի համար վիզաները

88
0

4346734

Եվրամիության Խորհուրդը չորեքշաբթի համաձայնեցրել  է Վրաստանի  համար վիզային ռեժիմը վերացնելու բանակցային դիրքորոշումը, սակայն հայտարարել  է որ անայցագրային ռեժիմը  կարող է  գործել  միայն անայցագրայի  ռեժիմները սառեցնելու եվրոպական մեխանիզմներն ուժի մեջ մտնելուց հետո:

Անայցագրային ռեժիմի սառեցման մեխանիզմը  սկզբունքորեն նոր փաստաթուղթ է, որն այժմ մշակում է արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը:

Այս որոշումն ընդունել է  ԵՄ մշտական ներկայացուցիչների  կոմիտեն (Coreper), որը հաստատել  է  ԵՄ Խորհրդի  բանակցային գործընթացը Վրաստանի  հետ անայցագրային ռեժիմ հաստատելու վերաբերյալ:

Այժմ այս դիրքորոշումը  պետք է համաձայնեցվի Եվրախորհրդարանի  հետ: