Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ լարվածության կապակցությամբ:
«Շփման գծի երկայնքով ընթացող ծանր մարտերի մասին հաղորդագրությունները խորն անհանգստություն են առաջացնում: Ես կոչ եմ անւմ կողմերին անհապաղորեն դադարեցնել մարտերը եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Կողմերը պետք է զերծ մնան եւ խուսափեն այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնց պատճառով կարող է սրացում լինել»,- մասնավորապես՝ ասվում է Մոգերինիի անունից տարածված հաղորդագրությունում:
Նշվում է նաեւ, որ Եվրամիությունը ցավում է զոհերի համար, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում: Մոգերինին հայտնում է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի եւ դրա համանախագահների ջանքերը: