Ուկրաինայի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը հայտարարել է, որ Եվրամիության երկրները փետրվարի 17-ին կքննարկեն Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը, հաղորդում է Korrespondent-ը:
Նշվում է, որ երկրի Գերագույն ռադան դեռ պետք է հաստատի նախագահի կողմից խորհրդարանին ներկայացված համապատասխան օրինագծերի փաթեթը:
«Չորեքշաբթի ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդի նիստ կանցկացվի, որում նախնական սկզբունքով կքննարկվի Ուկրաինայի հետ ազատ վիզային ռեժիմի գործարկման հարցը», — ասել է Զերկալը: