տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն կդիտարկի Էրդողանի առաջարկը թուրք-սիրիական սահմանում անվտանգության գոտի ստեղծելու մասին

ԵՄ-ն կդիտարկի Էրդողանի առաջարկը թուրք-սիրիական սահմանում անվտանգության գոտի ստեղծելու մասին

71
0

1398702616-9529-evroparlament-evrosoyuz-reutersԵվրամիությունը կդիտարկի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Բրյուսել այցի ժամանակ առաջարկները, որոնց թվում՝ թուրք-սիրիական սահմանի երկարությամբ անվտանգության գոտու ստեղծումը, հայտնում է Interfax-ը:

«Բրյուսել այցի ժամանակ Էրդողանը պարզ արտահայտեց իր գաղափարները Սիրիայում հակամարտության դադարեցման տարբերակների վերաբերյալ, այդ թվում՝ անվտանգության գոտիների… Նրա կողմից առաջ քաշված անվտանգության գաղափարը պատշաճ կերպով ընդունվել և դիտարկվում է»,- երեքշաբթի մամլո-ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը:

Նա հաստատել է, որ ուղևորվում է Անկարա` Թուրքայի ղեկավարության հետ քննարկելու միգրացիոն ճգնաժամի կարգավորման գործողության պլանները: Նրա խոսքով` գործողության պլանը հաշվի է առնում նաև այլ հարցեր, բացի Թուրքիայի նախագահի առաջարկներից: