Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական միությունը հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Մերկելը հավաստիացրել է, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Կանցլերն ընդգծել է, որ Գերմանան ցանկանում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:
Եվրոպացի պաշտոնյան Ռուսաստանին կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտությանը՝ ջանքեր գործադրելով մինսկյան համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
Ավելի վաղ Մերկելը կոչ էր արել պահպանել Մոսկվայի նկատմամաբ որդեգրված խիստ ուղեգիծը: