տուն Լուրեր ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացումը

ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացումը

120
0

216703364

Եվրամիության երկրները որոշել են հետաձգել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ հաստատելու որոշումը, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ վիզային ռեժիմի ազատականացման հետաձգումը կվերաբերի նաև Թուրքիային, Ուկրաինային և Կոսովոյին: Որոշումը պայմանավորված է դեպի Եվրոպա միգրանտների անկանոն հոսքի հետ կապված մտավախություններով: