ԵՄ Խորհուրդն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցանկը՝ 2016 թվականի մարտի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւին համապատասխան: ԸստՏԱՍՍ-ի, այս մասին ասված է Եվրամիության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Պատժամիջոցների ներդրման մասին իրավական ակտերը կհրապարակվեն ապրիլի 1-ին, ԵՄ-ի պաշտոնական ամսագրում»,- ասված է ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում: